Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղացում» բունկերի քանդման աշխատանքների կատարման ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչից մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։