Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի իրենց հետ խոսել սպառնալիքների լեզվով, և նշել է, որ անընդունելի և անհեթեթ են «ահաբեկչության» և «օկուպացիայի» քաղաքականությանն աջակցող երկրների զինվորականների կողմից զրպարտչական բնույթի մեղադրանքները։
Վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում տեղծված օպերատիվ իրավիճակը՝ Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել հնարավոր սադրանքները վճռականորեն ճնշելու ուղղությամբ։
Վերջինը հանձնարարել է նաև վերահսկողության տակ գտնվող բարձունքներում և դիրքերում ինժեներական միջոցառումներն ավելի լավ իրականացնելու համար։