Search
Close this search box.

ՀՀ–ում օկուպացված տարածքների իրական և ճշգրիտ չափը. ՊՆ-ն հրաժարվում է թվեր ներկայացնել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված հայկական տարածքների չափի վերաբերյալ հստակ տվյալներ հայտնել՝ չնայած իշխանությունների հակասական հայտարարություններին: Գրում է Sputnik Արմենիա-ն։

Մասնավորապես, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը 2022 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը, տարբեր հաշվարկներով, գրավել է Հայաստանի շուրջ 130 քառակուսի կիլոմետր տարածք։

Արդեն 2022 թվականի նոյեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը երեք հարձակումների արդյունքում օկուպացրել է Հայաստանի մոտ 140 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին 2023 թվականի մարտին ասաց, որ Ադրբեջանն ապօրինաբար օկուպացրել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կիլոմետր տարածք։ Նույն թիվը մարտի 23-ին հնչեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Հաշվի առնելով այս տարբերությունները` մենք հարցում ուղարկեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով նշել օկուպացված տարածքների իրական և ճշգրիտ չափը։

«Հայտնում ենք, որ Ձեր 2022 թվականի հոկտեմբերի 4-ի նույնաբովանդակ հարցմանը տրվել է պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության 2022 թվականի հոկտեմբերի 19-ի գրությամբ»,- ասված է գերատեսչության պատասխանում՝ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի ստորագրությամբ:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Please enter a valid URL