«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պետա-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը գլխի շրջանում վնասվածքներ է ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանի հետ ծեծկռտուքի հետեւանքով։ Այս մասին 24News-ին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։
«Մհեր Սահակյանն անադեկվատ պահվածք է դրսեւորել, առանց հիմնավորման հարձակվել ու հարվածել»,- նշեց Հովհաննիսյանը։
Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ Վարդանյանը հարվածից հետո ընկել է գետնին, հետո նորից բարձրացել, այնուհետեւ նորից ընկել։ Վարդանյանի վնասվածքի լրջության մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։