Search
Close this search box.

«Հակառակորդը բուլդոզերով մտել է համայնքի արտեր, խրամատներ է փորում». Տեղի ավագանու անդամ

Ադրբեջանական զորքերը հատել են ՀՀ սահմանը, առաջացել Տեղ համայնքում ու մտել արտերը, դիրքավորվել, հենակետ դրել, այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ, Արավուս բնակավայրի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։

Հովսեփյանի փոխանցմամբ, ադրբեջանական զորքերը տեղակայված են Արավուսի սահմանից մինչև Կոռնիձորի տակ, արտերից մեկն էլ պատկանում է ավագանու անդամ Մասիս Զեյնալյանին։

«Միայն իմ արտը չեն մտել, շատերի ցանած արտերով առաջացել են, բուլդոզերով հողը հավասարեցրել, վրաններ են խփել, խրամատներ են փորել, ինժեներական աշխատանքներ են անում։ Կոնկրետ իմ արտում էլ երեկ հենակետ են դրել։ Տեսել եմ, անվտանգության նկատառումից ելնելով՝ շատ չեմ առաջացել, հեռվից երևում է»,- նշել է ավագանու անդամը։

Please enter a valid URL