Search
Close this search box.

Առաջիկա օրերին Դոնալդ Թրամփը կձերբակալվի

Տարիներ առաջ Թրամփն արտաամուսնական հարաբերություններ էր ունեցել պոռնոաստղ Սթորմի Դենիելսի հետ և այդ կապը գաղտնի պահելու համար Դենիելսին վճարել էր $130.000: Վճարման հանգամանքն օրենքի խախտում չէ, ինչպես նաև Մելանիա Թրամփին պոռնոաստղի հետ դավաճանելն պօրինի գործողություն չէ, բայց ապօրինի է Նյու Յորք նահանգում նման վճարը որպես բիզնես ծախս փաստաթղթավորված ներկայացնելը, ինչը և արել է Թրամփը:

Դոնալդ Թրամփը, որ Էրդողանի և Պուտինի մեծ երկրպագուն է և որն Ամերիկայի ամենահայրենասեր ներկայացող, բայց իրականում ամենահակաամերիկյան նախագահն էր` առաջին պաշտոնաթող նախագահն է երկրի պատմության մեջ, որին մեղադրանք է առաջադրվելու, որը ձերբակալվելու է, հանձնելու է իր մատնահետքերը և որի քրեական դիմալուսանկարը կատարվելու է ոստիկանության բաժնում:

Ու թեև ամենայն հավանականությամբ նախկին նախագահը գրավով արագ դուրս կգա ազատություն, բայց դատական պրոցեսը դեռ երկար կտևի:

Բացառված չէ նաև Թրամփի հաղթանակն առաջիկա ընտրություններում:
Ամեն բան հնարավոր է այս աշխարհում:
Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL