44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներ այսօր Եռաբլուրից երթ են իրականացնելու դեպի Սյունիք՝ տեղում պարզելու, թե ինչպես է ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը և ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչև հիմա փակ, այն դեպքում, երբ Հաագայի միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին բացել այն անհապաղ։
Դեպի Սյունիք մեկնող խաղաղ ակցիայի մասնակիցների թվում է նաև 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։ Վերջինը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ փորձելու են հասնել Բերձորի միջանցք. «Պիտի հասնենք մինչև Սյունիքի Տեղ գյուղում տեղակայված հայկական անցակետ ու փորձենք անցնել… Մենք պետք է նաև տեսնենք, թե թշնամին որքա՞ն է մխրճվել Հայաստանի տարածք»,- ասել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: