Search
Close this search box.

Հայաստանում ձյուն է գալիս

Այսօր՝ մարտի 31-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Մարտունիի, Ճամբարակի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքներում ձյուն է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հայտնում են, որ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Please enter a valid URL