Բաքու է այցելել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ահմադը։
Նա հանդիպել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։
Նշվում է, որ Կադիրով կրտսերը Փաշազադեին փոխանցել է իր հոր ողջույնները և որպես նվեր նվիրել բացառիկ ձևավորվամբ Ղուրան։
Հավելենք, որ Ահմադ Կադիրովը «Առաջինների շարժում» համառուսաստանյան հասարակական-պետական երիտասարդական շարժման տարածաշրջանային մասնաճյուղի խորհրդի ղեկավարն է։