Կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանից մեկնաբանություն խնդրեցին «Հռոմի ստատուտը» սահմանադրական ճանաչելուց հետո ռուսական կոշտ արձագանքի վերաբերյալ: «Ամեն հարց ունի պատասխանատու փոխնախարար, դրանք իմ տիրապետության տակ չեն: Դիմեք մեր մամլո ծառայությանը»,- ասաց նա: