Search
Close this search box.

Վենգերը վստահեցնում է` Մխիթարյանը կլինի «Արսենալ»-ի մեկնարկային կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի «Արսենալ»-«Էվերտոն» խաղի մեկնարկային կազմում, հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

«Անկասկած, Մխիթարյանը կխաղա «Էվերտոն»-ի դեմ խաղում մեկնարկային կազմում: Իսկ ինչ կապված է Օբամեյանգի հետ, ապա նա առողջական խնդիրներ ունի, փոքր-ինչ մրսած է: Առաջիկա 24 ժամվա ընթացքում կորոշեմ` կխաղա՞ նա, թե ոչ»,-ասել է Վենգերը:

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը փետրվարի 3-ին կհյուրընկալի «Էվերտոն»-ին:

Հանդիպումը կմեկնարկի 20:30-ին:

Please enter a valid URL