Search
Close this search box.

ԱՀԱԶԱՆԳ. «Անտառային գենոցիդ»․ Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում մոտ 1,5 հեկտար կանաչ տարած է ոչնչացվել

Ֆեյսբուքյան օգտատեր Արա Արայանը ֆեյսբուքի իր էջում ահազանգում է, որ Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում մոտ 1,5 հեկտար անտառ է ոչնչացվել։ Օգտատերը մասնավորապես նշել է․

«Խնդրում եմ տարածեք:

Երևանում ծառերի հատման ու սակուրաների վրա ենք զարմացած, իսկ Սևանի ափին, Սևան Ազգային Պարկի տարածքում, Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում մոտ 1,5 հեկտար ԱՆՏԱՌ են ոչնչացրել, հիմնովին, բուլդոզերով ու տրակտորներով արմատախիլ են արել սոճիները, չիչխաններն ու մյուս ծառատեսակները և անունը դրել են «տարածքը թփուտներից մաքրել», ուղղակի օրը ցերեկով անտառային գենոցիդ են արել:

Սևանի քաղաքապետարան, սա Սևան համայնքի վարչական տարածքի մեջ է, դուք տեղյա՞կ եք, տարածքի հարթեցման, կամ շինարարական աշխատանքների թույլտվություն տվե՞լ եք, հաստատված նախագիծ կա՞, համայնքային լսումներ եղե՞լ են:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան, սա ձեր մարզի սահմաններում, ձեր ամենօրյա ճանապարհի վրա է, վերջին 1-2 ամիսներին այս հատվածով քանի՞ անգամ եք անցել, ոչի՞նչ չեք տեսել: Երևի՞ Սելիմով եք Երևան գնում գալիս…

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, սա էն «փայլուն» մրցույթով սղացրած Լճաշենի թիվ 5 հանրային լողափն է: Հակոբ Սիմիդյան, դու պետք է որ իմանաս:

ՇՄԱԳ կա՞, այս տարծքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա նոր էկոհամակարգ է ձևավորվել, նոր թռչնատեսակներ են հաստատվել այս տարածքում, էստեղ մի ճյուղ կտրելու իրավունք չունեիք: Սևան Ազգային պարկ, Լճաշենին կից 5 րդ հանրային լողափի մրցույթը հաղթած Իլոնա Հարությունյանի հետ վերջը պայմանագիր կնքեցի՞ք, այս գենոցիդը ձեր տեխնիկայով է արվել:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, դու՞ք ինչ կասեք:

ՀՀ ոստիկանություն, նկարի մեջ նույնիսկ ոստիկանության պարեկային մեքենա է երևում, այս ճանապարհով քանի՞ ոստիկանական պահակազոր ու աշխատակից է անցել անցած 1-2 ամսում, ոչ մի հարց չի՞ ծագել, մեքենաների վիդեոռեգիստրատորները ոչինչ չե՞ն ձայնագրել:

ՀՀ գլխավոր դատախազություն, գուցե ձեր դատախազների՞ց տեսած լինեն այս անմարդկային արարքը, Գեղարքունիքի մարզային դատախազությունը Սևան-Գավառ ճանապարհով ամեն օր անց ու դարձ է անում:

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, Ռոմանոս Պետրոսյան, հանրային լողափների շուրջ ”բարի” ավանդույթների շարունակությունն է: Սևանի քաղաքային լողափի պատմությունը հիշում ենք, 350 հազար դոլարի ներդրումներից հետո Սևանի քաղաքային լողափը դարձել է Մայամի Բիչ լողափին հավասար լողափ: Մայամի Բիչից եկել Սևանի քաղաքային (հանրային) լողափի շեդեվռալ երկաթյա բեսեդկեքը տեսել, իրենք էլ են դրանցից ուզում…

Նիկոլ Փաշինյան, էս հանրային լողափների մասին քանի՞ անգամ է զեկուցվել կառավարական նիստերի ժամանակ: Առնվազն ԵՐԿՈՒ անգամ ես իմ ականջով լսել եմ:

Էս է կադրերի ու կառավարման համակարգի վիճակը, սա է իսկական դավաճանությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Պարոն Փաշինյան, Ձեր ընկեր Սիմիդյան Հակո՞բն է ավելի մեծ արժեք, թե Հայաստանի ԲՆՈՒԹՅՈՒՆԸ:

Լճաշենցիներ, սևանցիներ, Գեղարքունիքի ժողովուրդ ջան, դուք էս ճամփով քանի՞ անգամ եք անցել այս երկու ամսում, ոչի՞նչ չեք տեսել: Բա ասում եք Ալիևը Սևան է ուզում, սպառնում է: Էս է Սևանի վիճակը ժողովուրդ ջան, Սևան, որ մեր երկրի վերջին հույսն ու ամենա թանկ արժեքն է: Աղտոտում եք, քաքում եք մեջը, սնվում եք լճի բարիքներից ու ձեր աչքի առաջ 1,5 հեկտար անտառը հիմնովին ոչնչացնում են:

Մեկ էլ Հայաստան ներխուժած գառնարած ցեղերն են անտառներ կտրել, որպեսզի ոչխար արածեցնելու տարածք բացեն ու բնիկ ժողովրդին զրկեն ապրելու հնարավորությունից, էս պատճառով են մեր սարերը լերկ ու չոր:

Անտառը հատած բոլոր հանցագործները պատասխան են տալու:

Առայժմ այսքանը:

Դե թող վերը նշված պետական գերատեսչությունները ապացուցեն, որ այդտեղ անտառ չի եղել, թփուտներ են եղել:

Սպասում եմ:

Please enter a valid URL