Search
Close this search box.

«Հրապարակ». Ուզում են խլել ստադիոնը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կադաստրի պետական կոմիտեն որոշել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը «խլել» գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից՝ Բուռնաշից, ով տարիներ շարունակ վարձակալությամբ օգտագործում է այն։ Վարձակալության կուտակած պարտքերի պատճառով դատարանն է նման որոշում կայացրել, ինչի մասին մեզ հետ զրույցում հայտնեց Աղաբաբյանը․

«Մենք արենդայով էինք վերցրել: Պատերազմ, կորոնա… վարձը չենք մուծել, պետգույքը տվել ա դատարան, դատարանն էլ որոշել ա, որ դա մերը չի։ Ըհը, անփորձ ջահելներ, հիմա ուզում են խլեն այդ դաշտը՝ չհասկանալով, որ ստադիոնն առանց պահուստային դաշտի կկորցնի իր միջազգային արժեքը եւ ստադիոնը չի աշխատի ընենց, ոնց իրենք կուզենան»։

Աղաբաբյանը տարակուսած է․ «Էսքան գրանտներ, էսքան փող է ծախսել Հայաստանը, թող մի դաշտն էլ տային ստադիոնին, ո՛չ վրեն բան կարան անեն, ո՛չ էլ։ Չնայած՝ կտանեն, վրան շենքեր կսարքեն, կպրծնեն, դրա իրավունքը չունեն, բայց իրավունքն իրենցն ա, ոնց կուզեն, կանեն»։

Մեր դիտարկմանը, թե հեղափոխական իշխանություններին՝ ի դեմս Փաշինյանին, գովերգելն էլ, փաստորեն, չփրկեց իրեն, այդ ուղտն իր դռանն էլ չոքեց, Աղաբաբյանը հակադարձեց․ «Եթե նրանց փնովելը սրանց գովել է նշանակում, ի՞նչ ասեմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL