Search
Close this search box.

Իսրայելի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են «միասին գործել Իրանի դեմ»

Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին եւ անկայունություն է ստեղծում Մերձավոր Արեւելքում՝ աջակցելով եւ ֆինանսավորելով ահաբեկչությանը։ Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը՝ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք պետք է համատեղ գործենք Իրանի դեմ։ Մենք չպետք է թույլ տանք Իրանին ընդլայնել իր միջուկային ներուժը»,- հավելել է նա, հաղորդում է «Տուրան»-ը։

Իսրայելի նախարարի խոսքով՝ Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցում են տարածաշրջանային անվտանգության, էներգետիկայի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում։

Please enter a valid URL