Մարտի 26-ին Շիմանովսկի փողոցի բարձրահարկ շենքում ծանր հանցագործություն է կատարվել․
ՌԴ Ամուրի մարզի քննչական կոմիտեից հայտնում են, որ Ամուրի բնակիչը սպանել է իր կնոջն ու 10 ամսական որդուն։
Ըստ նախնական վարկածի՝ սկզբում 10 ամսական երեխան մահացու վնասվածք է ստացել, որից հետո նրա 31-ամյա մայրը դանակի հարվածներ ստանալուց հետո հիվանդանոցում մահացել է։
Այս հանցագործության մեջ կասկածվող ընտանիքի հայրը բերման է ենթարկվել եւ ուղարկվել բժշկական փորձաքննության։ Դրա ընթացքում կասկածյալի մարմնի մեջ թմրանյութի հետքեր են հայտնաբերվել։ Նա հիմա գտնվում է ՔԿՀ-ում։
Կասկածյալը ազգությամբ հայ է։