Գերմանական «Deutsche Welle» հրատարակությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։ Ըստ կայքի հոդվածի` 2020 թվականի հայ-ադրբեջանական հրադադարը փխրուն է, և Հայաստանի խաղաղ բնակիչները վախենում են նոր էսկալացիայից: Այս մասին գրում է Radar Armenian-ն:
Հայ-ադրբեջանական սահմանի հայկական հատվածում տեղակայված ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է, որ թեև շատ հայեր գոհ են առաքելության տեղակայումից, դիտորդներին թույլ չեն տալիս մտնել Ադրբեջանի տարածք, ուստի նրանք չեն կարող դիտարկել, օրինակ, հաջորդ հարձակմանը նախապատրաստվող զորքերի տեղաշարժը:
«Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը։ Եթե դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողած է»,- ասել է Ռիթերը։