Search
Close this search box.

Արագածոտնի նախկին փոխմարզպետն ավտոմեքենայի ձայնային ազդանշան տալու շուրջ վիճաբանություն է ունեցել մեկ այլ վարորդի հետ

Մարտի 26-ին միջադեպ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Մասնակիցների մեջ է Արագածոտնի նախկին փոխմարզպետ, Արագածոտնի մարզի բնակիչ, 43-ամյա Էդգար Փարվանյանը: Գրում է Shamshyan-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Բեկո» խանութի դիմաց, ավտոմեքենայի ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Է. Փարվանյանի և Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Եղիազարյանի միջև:

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Է. Փարվանյանը Գ. Եղիազարյանի հասցեին մի քանի անգամ հնչեցրել է «վիզդ կկտրեմ» արտահայտությունը:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիետի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Please enter a valid URL