Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի Մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանը, որը ուսանող Ալբերտ Նիկոլյանի կողմից երեկ ծեծի էր ենթարկվել, ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հայրն է:
Միջադեպի մասին NEWS.am-ին հաստատեցին նաեւ ինստիտուտից:
Ավելի վաղ shamshyan.com-ը գրել էր, որ ինստիտուտի իր աշխատասենյակում ուսումնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկվել ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանը: Նրան հարվածներ է հասցրել 21-ամյա Ալբերտ Նիկոլյանը: Նիկոլյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ ձերբակալվել: Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։