Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նախ, սա հերթական պլագիատ է։ Եթե հեռու չգնալ, հիշեք Շահումյանի արձանը նրա անվան հրապարակում, միայն առանց հետևի սյուների։ Սրանից վատ ու խայտառակ են միայն Արամի կիսանդրիները ՆԳՆ դիմաց և Կապանում, դրանք պարզապես ծաղրանկարներ են։ Միակ հույսը, որ սա Հանրապետության հրապարակում չի դրվելու, այլապես դրա ճակատագիրն ուշ թե շուտ կրկնելու է նախկինում այնտեղ տեղադրվածներինը։ Մի խնդրանք՝ հրապարակեք այն քաղքենի մտավոռականների անունները, ովքեր լկտիություն ունեն թամանյանական հանճարն իրենց բանջարով կեղտոտելու։




