Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը բարձր լեռնային պոլիգոնում մասնակցել է ընդհանուր վարժանքների:
Զինծառայողները բարձրլեռնային գոտիներում մշակել են հետախուզական և որոնողական աշխատանքների միջոցառումներ, լեռնային տեղանքի տարբեր ձևերի պայմաններում ապաստարանների կազմակերպման եղանակներ, ձեռքի տակ եղած միջոցներով քողարկման տեսակներ, բարելավել են քարտեզով կողմնորոշվելու և ազիմուտով շարժվելու հմտությունները, ինչպես նաև ուսումնասիրել են գետնի վրա քողարկված տեղաշարժման մեթոդները:
Բացի այդ, հատուկ նշանակության ստորաբաժանումները սովորական զինատեսակներից արագ կրակահերթ են իրականացրել տարբեր տիպի թիրախների ուղղությամբ՝ տարբեր հեռավորություններից և տարբեր դիրքերից:
Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները լեռնային շրջաններում ձեռք են բերել գոյատևման և անվտանգ վարքագծի հմտություններ՝ թթվածնային սովի, ջերմաստիճանի տատանումների և մթնոլորտային ճնշման պայմաններում։