Search
Close this search box.

Մեծ հաշվով, ո՞րն է ադրբեջանական գործողությունների նպատակը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեծ հաշվով, ո՞րն է ադրբեջանական գործողությունների նպատակը` օղակն Արցախի շուրջ այնքան սեղմել, որի պայմաններում Ադրբեջանի ակնկալած պահանջների բավարարումը հաշված օրերի հարց դառնա:

Կանխարգելման, զսպման, հավասարակշռման գործիքների ճիշտ կիրառմամբ պետք է թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանն իր պլանավորած ճանապարհային քարտեզը կյանքի կոչի, որովհետև վերջնափուլում այլընտրանք չի լինելու:

Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել, հակառակ դեպքում հետագայի համար դիմադրության ռեսուրսներն ամբողջությամբ կփոշիացվեն»:

Please enter a valid URL