Search
Close this search box.

ՖՈՏՈ. Աշտարակում բախվել են մարզպետարանի բաժնի պետի ու «Սիլ Ինշուրանս»-ի տեղի մասնաճյուղի տնօրենի ավտոմեքենաները. կան վիրավորներ

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ փետրվարի 1-ին, Արագածոտնի մարզում  ժամը 21։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչներ՝ 43-ամյա Արմեն Մելքոնյանի վարած Mercedes մակնիշի և 32-ամյա Արսեն Միրզոյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Ա. Մելքոնյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 21-ամյա Տաթևիկ Կարապետյանը և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Անահիտ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մելքոնյանն աշխատում է Արագածոտնի մարզպետարանում՝ որպես զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, իսկ Ա. Միրզոյանը՝ «Սիլ Ինշուրանս» ՍՊԸ-ի Արագածոտնի մասնաճյուղի տնօրեն։

Please enter a valid URL