Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սերյոժա Բարսեղյանը երիտասարդների աշխարհի չեմպիոն է դարձել․ նա Խոյ համայնքից է

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը մինչև 67 կգ քաշային կարգում նվաճել է երկամարտի ոսկե մեդալը, տեղեկանում ենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Հավելենք, որ պոկում վարժությունում Բարսեղյանը 128 կգ արդյունքով փոքր ոսկի է նվաճել։
Խոյի համայնքապետարանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ երիտասարդների աշխարհի չեմպիոնը իրենց համայնքից է․

Մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա Բարսեղյանը, ով նվաճեց 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը և դարձավ աշխարհի չեմպիոն, Խոյ համայնքի Գեղակերտ գյուղից է։

Please enter a valid URL