Հրաձգություն է տեղի ունեցել ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի դպրոցում, կան զոհեր։
Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։
Նեշվիլի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ հրաձիգը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:
«Ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել հարձակվողի դեմ, ով արդյունքում մահացել է»,- Twitter-ում հայտնել են ոստիկանության բաժանմունքից։
Իրավապահ մարմինները զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները դեռ չեն ճշտել։ Տեղական WKRN հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ առնվազն երեք մարդ է զոհվել՝ չհաշված կրակողին, սակայն չի նշել այդ տեղեկատվության աղբյուրները։