Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու Երեւանի մտադրությունը՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դեմ իրավականորեն «անվավեր օրդերների» ֆոնին։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։
Գործակալության զրուցակիցը ուշադրություն է հրավիրել նաեւ այն փաստի վրա, որ հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար Երեւանի հնարավոր քայլերի «ծայրահեղ բացասական» հետեւանքների մասին։
Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշում, համաձայն որի՝ հանրապետության պարտավորությունները, որոնք ամրագրված են ՄՔԴ Հռոմի կանոնադրությամբ, համահունչ են երկրի հիմնարար օրենքին։