Search
Close this search box.

Վարչապետն ու ԱԳՆ լռում են․ Նիկոլի ու Արարատ Միրզոյանի «նավոդկայով»

ՀՀ վարչապետի աշխատակիազմն ու ԱԳՆ չեն արձագանքել մարտի 25-ին Բաքվի ստորաբաժանումների կողմից Արցախի Լիսագորի շրջանում ռազմավարական բարձունքի գրավմանը։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այդ ընթացքում մեկնել էր այն տարածք, որտեղ պետք է կառուցվի մարզական-փառատոնային համալիր, դա ներկայացնելով որպես «ասիմետրիկ պատասխան մեզ ուղղված բոլոր մարտահրավերներին», այնուհետեւ մեկնել աղբ հավաքելու ռելոկանտների հետ:

Իր հերթին, վարչապետի «կլաստերային նարատիվի» ծիրում Արարատ Միրզոյանը ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում խոսում էր իրենց պատկերացումներով բանակցելու, Բաքվին արված առաջարկ-«նավոդկաների» մասին։ Այն է՝ Բաքուն «խաղաղ պայմանագրի» տարբերակ է ուղարկում, Երեւանը լրացնում է դրանք նոր պարտավորություններով եւ հետ ուղարկում։

Լիսագորի բարձունքի գրավումը հետեւեց Լավրով-Միրզոյան մոսկովյան բանակցություններին (տես այստեղ), Երեւանի «նավոդկայով»։ Դատելով Արցախի ՊՆ հաղորդագրությունից, Բաքվի ստորաբաժանումները փորձում են գրավել այլ բարձունքներ։ Նպատակը՝ Բերձորի միջանցքը հանձնվում է Բաքվի վերահսկողությանն անցակետերի տեղադրմամբ։

Please enter a valid URL