Search
Close this search box.

Հայաստանի ԱԳՆ-ն չի բացահայտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շփման մեխանիզմը

Հայաստանի ԱԳՆ-ն չի բացահայտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շփման մեխանիզմը։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչպես են կողմերը միմյանց փոխանցում իրենց առաջարկները։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները փոխանակվում են դիվանագիտական խողովակներով»,- պատասխանել են ԱԳՆ–ից։

Հիշեցնենք` մարտի 24-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմը ներկայացրել է 4 փաստաթուղթ, հայկական կողմը` 3։ Վերջին փաստաթուղթը Ադրբեջանի կողմից Հայաստանը ստացել է, բայց դեռ արձագանքը չի ձևակերպել։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը շուտով կներկայացնի իր դիտարկումները խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի հերթական առաջարկների վերաբերյալ:

Please enter a valid URL