Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ գիտությունների դոկտոր Ֆիդել Անխել Կաստրո Դիաս Բալարտը, հինգշաբթի առավոտյան ինքնասպան է եղել Կուբայում. տեղեկացնում է lenta.ru-ն:
Նշվում է, որ Անխել Կաստրոն մի քանի ամիս գտնվել է խոր դեպրեսիայի մեջ և սկզբում նա բուժվում էր հոսպիտալում, ապա ամբուլատոր բուժում է ստացել:
Ֆիդելի 68-ամյա որդին եղել է Կուբայի Պետական խորհրդի գիտական հարցերով խորհրդատու, զբաղվել է նորարարության թեմայով, եղել Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ:
Ինքնասպանություն գործելուց առաջ նա գրություն է թողել, սակայն դրա բովանդակությունը ներկայումս չի հրապարկվում:
ArmLife.am


