Search
Close this search box.

Ուշագրավ է այն, թե որ հատվածներում է Ադրբեջանը դիրքային ենթակառուցվածքներ ստեղծում․ Աբրահամյան

Ադրբեջանն այսօր ևս փորձել է դիրքային բարելավումների գնալ շփման գծի Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հատվածում, ինչն ըստ ՊԲ-ի կանխվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արդեն 2 օր է ադրբեջանցիներն ակտիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտից Շուշիի ու նրա հարակից տեղանքում և այնտեղից դեպի Լիսագոր հատված:

Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը դիրքային ենթակառուցվածքներ է ստեղծում այնպիսի հատվածներում, որ 5 կմ-ոց միջանցքային տրամաբանության մեջ է:

Սա զուտ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի խախտման արձանագրում չէ, խնդիրը շատ ավելի մեծ է, երբ դիտարկում ես ադրբեջանական լկտիության ու անպատժելիության համատեքստում:

Բոլորս արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, սակայն խնդիրն այն է, որ յուրաքանչյուր միջադեպ, ահաբեկչություն, հարձակում նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար»:

Please enter a valid URL