Search
Close this search box.

Երևանում նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան ապրիլին

Ապրիլի սկզբին Երևանում երթուղի դուրս կգա մեծ չափսերի ավտոբուսների առաջին խմբաքանակը: Այս մասին այսօր Երևան քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով` արդեն 80 վարորդ գործնական և տեսական պարապմունքներից ստացել են նախնական դրական եզրակացություն։
«Շաբաթ-կիրակի Երևանտրանսի տարածքում վրացի գործընկերները մեր վարորդների հետ երկրորդ` նախավերջին նախապատրաստական փուլն են իրականացրել: Նրանցից 80-ը արդեն կարող են վարել: Վերջին նախապատրաստական փուլը կլինի այս շաբաթ»,– նշեց նա։

Հայկ Սարգսյանը հավելեց, որ մեծ ավտոբուսների վարորդների համար դեռ թափուր տեղեր կան, դրա համար էլ վարորդների ընդունման աշխատանքները շարունակվում են:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավանյանը հանձնարարեց հաջորդ աշխատանքային խորհրդակցության ժամանակ հստակ ներկայացնել, թե 237 նոր ավտոբուսներից որոնք, որ ուղղությամբ և երբ են դուրս գալու երթուղի։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի տվյալներով ՝ Երևանի հասարակական տրանսպորտի պարկը 2023 թվականին համալրվել է չինական արտադրության 150 «Zhongtong», և եվրոպական արտադրության 87 «MAN»ավտոբուսներով։

Please enter a valid URL