ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Կերպարից դուրս» հաղորդման եթերում անդրադառնալով մոր մասնակցությամբ հայտնի տեսանյութին և պատասխանելով հարցին՝ «ինչպիսի՞ն է եղել Ձեր արձագանքը, երբ Ձեր մայրը պատշգամբից հասարակական նորմերով արգելված նշան է ցույց տվել ցուցարարներին», պատասխանել է. «Ջղայնացա, ասացի՝ պիտի ավելի զսպված լինես՝ հաշվի առնելով, որ մենք խոշորադիտակի տակ ենք: Հետո ինձ պատմեց, որ ներքևից իրեն վիրավորել էին: Կարծում եմ՝ պիտի զսպեր իրեն՝ գիտակցելով, որ դա շահարկվելու է, զուտ դրա համար, որովհետև հերթական անգամ «Ալեն Սիմոնյան» գրելու համար ինչ-որ բան էր լինելու: Բայց լավ ա արել՝ ինչ որ արել ա»: