Search
Close this search box.

Իշխանությունների դավադիր անտարբերությունը սահմանապահ բնակավայրերի անվտանգության ապահովման հարցում

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը, սթափ գնահատելով իրավիճակը, հատկապես այն, որ 2020 թ-ի սեպտեմբերյան պատերազմից անցել է շուրջ երեք տարի, սակայն Հայաստանի սահմանապահ գյուղերի անվտանգությունը գտնվում է մեղմ ասած անմխիթար վիճակում, որի մասին փաստում են բազմաթիվ տեղեկությունները հակառակորդի կողմից հարձակումների, դիվերսիոն ու ահաբեկչական գործողությունների և սադրանքների մասին, վերոնշյալը կանխելու նպատակով ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը 27.03.2023 թ. թիվ 770540 համարով՝ՀՀ պաշտպանության նախարարությանն է ուղարկել նախաձեռնության ռազմական փորձագետների՝ Սարգիս Գաբրիելյանի գլխավորությամբ մշակված՝ ՀՀ սահմանապահ ռազմականացված բնակավայրերի մասին օրինագիծը հետագա ընթացք տալու նպատակով:

Օրինագիծը պարունակում է ռազմականացված բնակավայրերի բնակիչներին կարգավիճակ տալու, սպառազինելու և ՀՀ Զինված ուժերի, ինչպես նաև ռազմականացված այլ ստորաբաժանումների հետ ինքնապաշտպանական համալիր համագործակցության միջոցառումների կազմակերպման առաջարկներ, եւ այդ պատճառով հրապարակման ենթակա չէ: Տպավորությունը այն է, որ օրվա իշխանությունը անտարբեր է սահմանապահ բնակավայրերի անվտանգության հարցով, հակառակ դեպքում արդեն իսկ կունենայինք համապատասխան օրենք, սակայն այսօր ականատես ենք լինում սահմանապահ գյուղերի բնակիչների արտագաղթին և թշնամու առաջխաղացմանը, ուստի վերոնշյալ օրինագիծը անարձագանք թողնելով արձանագրվելու է, որ օրվա իշխանությունը դավադիր կերպով սպասարկում է Ադրբեջանի շահերը:

Հ.Գ. Մի ժաղովուրդ, որ իր ուժը փնտրում է իր սահմաններից դուրս, կուրորեն իր պարտությունն է փնտրում:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Please enter a valid URL