Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում ռազմակայանի բանակային ավիացիայի Մի 8ՄՏՎ 5 և Կա 52 ուղղաթիռների անձնակազմերը բարձրլեռնային գոտում ուսումնամարզական թռիչքների ժամանակ կատարել են բարդ աերոբատիկական վարժանքներ։
Միայնակ, զույգերով և թիմերով, օդաչուները մշակել են բարդ աերոբատիկայի և բարդ եղանակային պայմաններում մանևրելու տեխնիկայի տարերը:
Օդաչուները լեռնային տեղանքում կատարել են նաև որոնողափրկարարական աշխատանքներ և պայմանական վիրավորների տարհանում։
Հարավային ռազմական օկրուգի բանակային ավիացիայի ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 120 զինծառայող, ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի 8ՄՏՎ 5 և Կա 52 ուղղաթիռներ: