Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել

Ռուսական կործանիչները խոցել են ուկրաինական Մի-8 ուղղաթիռը։ Տեղեկությունն հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Դիմիտրով բնակավայրի շրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան խոցել է Ուկրաինայի օդուժի ՄԻ-8 ուղղաթիռը», — հայտնել են ՌԴ նախարարությունից:

Հիշեցնենք՝ 2022 թ. փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Please enter a valid URL