Սիսիան համայնքի 34/38 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանը չունի տարբերանշան և ոստիկանական վկայական, պատճառաբանելով, որ նոր է անցել աշխատանքի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը:
«Սիսիան համայնքի 34/38 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանը չունի տարբերանշան և ոստիկանական վկայական, պատճառաբանելով, որ նոր է անցել աշխատանքի:
Հ.Գ. Կասկածներ են առաջացնում՝ վերջինիս ծառայության մեջ գտնվելու փաստն ու ընդհանրապես, ոստիկան լինելու հանգամանքը»,- գրել է նա։