Search
Close this search box.

«Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է». ՀՀԿ-ականը լուսանկարներ է հրապարակել

Հանձնաժողովների անդամները ունեն հստակ հրաման, ընտրողների ցուցակները ստուգելու և նրանց ուղղորդելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը:

«Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է։ Հանձնաժողովների անդամները ունեն հստակ հրաման, ընտրողների ցուցակները ստուգելու և նրանց ուղղորդելու համար։ Այս եղանակով ստուգում են, թե ով է եկել ընտրատեղամաս և ով չէ։ Այս պատկերը բոլոր ընտրատեղամասերում է»,- գրել է նա։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Սիսիան համայնքի 34/07 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի ղեկավարի հստակ ուղղորդմամբ տեղի է ունենում ընտրախախտում, որի մասին դիտորդների կողմից կա հստակ արձանագրված փաստ՝ կազմվել է արձանագրություն։ Նաեւ հայտնել էր կուտակումների եւ այլ խախտումների մասին:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

Please enter a valid URL