Արցախից շարունակվում են մտահոգիչ տեղեկություններ ստացվել: Տելեգրամյան աղբյուրի փոխանցմամբ` մարտի 25-ի գիշերը՝ ժամը 22:00-ի սահմաններում, և լույս 26-ի գիշերը՝ ժամը 02:40-ին, Արցախի Թաղավարդ գյուղի երկնքում պտտվում էր հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարք։
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 25-ին, թշնամին խախտել են շփման գիծը ու դիրքավորվել Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին` այդպիսով լոկալ հսկողություն սահմանելով նաեւ գրունտային ճանապարհի վրա որի միջոցավ ապահովվում էր Ստեփանակերտի կապը` Արցախի հսկողության տակ գտնվող Շուշիի շրջանի մի քանի գյուղերի հետ: Արդյունքում` Արցախը հայտնվում է տոտալ հսկողության մեջ` մայր Հայաստանի հետ կորցնելով կապը նաեւ գրունտային ճանապարհով:
Արցախի տեղեկատվական շտաբն էլ հայտնեց, որ եուս խաղաղապահները միեւնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք: