Սպորտը պետք է միավորի ժողովուրդներին: Թվիթերյան իր էջում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով երեկ` մարտի 25-ին, կայացած Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը։
«Սպորտը պետք է միավորի ժողովուրդներին, հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին»,– գրել է նախագահ Խաչատուրյանը։
Նա շնորհակալություն է հայտնել երկու թիմերին էլ` դիտարժան և հագեցած, էմոցիաներով լի խաղի համար:
Իր գրառմանը կից նախագահը լուսանկար է տեղադրել, որտեղ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլիստները ողջունում են միմյանց խաղից առաջ։