Search
Close this search box.

«Ժամանակ». Բանտապետեր են աշխատանքից ազատվել

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել են «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանն ու «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը։ Մանուկ Միքայելյանը, ով նախկին ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանի մորաքրոջ որդին է, նշանակվել է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ, իսկ Վահան Մարգարյանը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ։ Այսինքն՝ նրանց տեղերով փոխել են։

Այս տեղեկությունը «Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ ՔԿ վարչության խոսնակ Գոռ Ղլեչյանը։ Մեր հարցին՝ այլ փոփոխություններ եւ՞ս լինելու են, Ղլեչյանը պատասխանեց, որ այս պահին այլ փոփոխություններ չկան»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL