ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումից և Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն հաստատելուց հետո, ռուս խաղաղապահները դիրքավորվել են վերջիններիս դիմաց, որպեսզի թույլ չտան նրանց հետագա առաջխաղացումը:
Ադրբեջանցիներն առաջ են եկել այնքան, որքան նրանց անհրաժեշտ է եղել և այդ ուղղությամբ լրացուցիչ շարժվելու խնդիր առանձնապես չունեն:
Առաջ են եկել, դիրքավորվել են, ամրաշինական աշխատանք են տարել ու վերահսկում են կարևոր ճանապարհը, իսկ մնացածն արդեն երկրորդական է:
Ինչ պետք է արվեր, դա պետք է լիներ մինչև այս առավոտ, բայց դա տեղի չի ունեցել, իսկ նախադեպային տեսանկյունից, որտեղ դրանք վերջին 2.5 տարում մտել են` դուրս չեն եկել, բազմաթիվ օրինակներ կան:
Այսպիսի ծանր իրադրությունները հաջորդելու են մեկը մյուսին, քանի Ադրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն չկա»: