Search
Close this search box.

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի նախկին գլխավոր խորհրդականը՝ Արմեն Սարգսյանի թիմում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն արդեն իր թիմն է հավաքում:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին Արմեն Սարգսյանի` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելության ժամանակ ապագա նախագահին ուղեկցում էր Գագիկ Արզումանյանը:

Հիշեցնենք, որ նա նախկինում ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար է եղել, տևական ժամանակ «Վալեքս» խմբի ընկերությունների տնօրենն էր, ապա տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց:

Արզումանյանը եղել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականը, իսկ վերջինիս հրաժարականից հետո կարճ ժամանակահատված աշխատել է նաև Կարեն Կարապետյանի հետ: Այս պաշտոնից ազատվելուց հետո նա հանդիսանում էր Արմեն Սարգսյանի բիզնես գործերի կառավարչի տեղակալը:

Եվ հիմա էլ՝ այսքան շրջագայությունից հետո, նա տեղ կգտնի Արմեն Սարգսյանի՝ արդեն որպես նախագահի թիմում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL