Մահացել է Հանրակրթության վարչության նախկին պետ Նարինե Հովհաննիսյանը: «Նար ջան, իմ լավ ընկերուհի, իմ բարի, իմ թանկս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
«Կրթություն բառը ինձ մոտ միշտ ասոցացվել է Նարինե Հովհաննիսյանի հետ: Աշխատանքային շփումների ժամանակ հասկացա, որ բարություն ու պատրաստակամություն բառերը՝ ևս… Աստված հոգիդ լույս դարձնի, սիրելի Նարինե»,- գրառում է կատարել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Նարինե Հովհաննիսյանը ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է 2005-2017թթ.: