Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցի առթիվ Կոմիտասի անվան պանթեոն այցելած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեց, թե ինչու է իշխանությունն անհաշտ Անդրանիկ Մարգարյանի ազգանվեր տեսակի հետ։
Երրորդ նախագահը հորդորեց հարցն ուղղել իշխանությանը․ «Իրենց հարցրեք»։
Հարցին, թե 2018 թվականին չկայի՞ն այնպիսի խնդիրներ, որոնցից օգտվեցին այսօրվա իշխանությունները եւ եկան իշխանության, Սարգսյանը պատասխանեց․ «Ամեն ինչ էլ կար, օգտվեցին ու եկան»։