Search
Close this search box.

«Հրապարակ». Ծերանոցը՝ դարձյալ իրավապահների տեսադաշտում. ով է յուրացրել աշխատավարձերը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դարձյալ իրավապահների տեսադաշտում է հայտնվել Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատը՝ ծերանոցը։ Երեկ մեզ հայտնեցին, թե ձերբակալվածներ կան, այդ փաստը թեեւ ոստիկանությունը հաստատեց, սակայն Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը հերքեց․ «Քրեական գործը նոր է ստացվել Մալաթիա-Սեբաստիա շրջանի քննչականում, պետք է քննություն տարվի ենթադրյալ չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ, ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվի համապատասխան դատավարական որոշում»։

Մեր տեղեկություններով՝ խոսքն աշխատավարձերի յուրացումների հետ է կապված, բայց կասկածյալը ոչ թե տնօրենն է, այլ ֆինանսական պատասխանատուն»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL