Hraparak.am-ը գրում է. Մարտի 24-ին, Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դի կա։
«Հրապարակի» տեղեկություններով, մահացողը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հրանտ Թադևոսյանն է, ով Փարիզից վերադառնալուց հետո, անցել է անվտանգության գոտին, որտեղ և ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է կենսաբանական մահ:
Հիշեցնենք, որ ավելի ուշ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որում նշված էր. «Ցավով հայտնում ենք, որ 2023 թվականի մարտի 24-ին 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի վարչության նախագահ–գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը»:
Հրանտ Թադևոսյանը վերջին ժամանակները ունեցել է առողջական խնդիրներ և բուժում է ստացել արտերկրում: