Search
Close this search box.

Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին

Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ՝ հույս ունենալով «արդարացնել» Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը։

«Մարտի 24-ին հերթական անգամ բացահայտվել է Խանքենդի-Խալֆալի-Տուրշսու երթուղով ապօրինի ռազմական փոխադրումներ իրականացնող ավտոշարասյան շարժը։ Ադրբեջանի ԶՈւ տեխնիկական դիտարկման միջոցներով արձանագրվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտին պատկանող 1 մարտական ​​ԶՏՌ-82Ա մեքենայի, հայերին պատկանող 3 տենտային «ԿամԱԶ» եւ 1 վառելիքի բաքով «ԿամԱԶ» ավտոմեքենաների շարժը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, նման գործողություններով, չի կատարում եռակողմ հայտարարության դրույթներով սահմանված իրենց պարտավորությունները։ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում գործող անօրինական հայկական ջոկատների ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծումը, որն ուղեկցվում է կենդանի ուժի, զինամթերքի, ականների, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովման այլ միջոցների փոխադրմամբ՝ հակառակ իրենց պարտականություններին եւ պարտավորություններին, խաղաղապահ կոնտինգենտի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում է։ Նման դեպքերը պետք է անհապաղ դադարեցվեն։ Նման անօրինական գործողությունները, որոնք պարբերաբար տեղի են ունենում, վկայում են Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհին ադրբեջանա-հայկական սահմանի վերջնակետում սահմանային եւ վերահսկիչ անցակետ ստեղծելու անհրաժեշտության մասին»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Այլ կերպ ասած՝ «բնապահպանական» պահանջներով ամիսներ շարունակվող սադրանքը հանգում է ՌԽԿ-ն վարկաբեկելու եւ անցակետի տեղադրմանը հասնելու փորձերին։

Please enter a valid URL