Search
Close this search box.

Ուկրաինան հայտնել է, որ Ռուսաստանին է հանձնել բոլոր ծանր վիրավոր գերիներին

Ուկրաինայի ռազմագերիների բուժման համակարգող շտաբը հայտնել է, որ Կիևը միակողմանի կարգով Ռուսաստանին է հանձնել ծանր վիրավոր գերիներին։ Ենթադրվում է, որ ռազմական կոնֆլիկտի սկզբից գերի ընկած բոլոր ռուս զինծառայողները, որոնք ենթակա էին փոխադրման, տեղափոխվել են, գրում է kommersant.ru-ը:

Նշվում է, որ գերիների ստույգ թիվը չի հաղորդվել։ Ռուսական կողմը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

«Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ռազմագերիների փոխանակման, այլ կոնկրետ հայրենադարձության՝ ծանր վիրավոր գերիների վերադարձի մասին է՝ առանց որևէ պայմանի, ինչպես նախատեսված է միջազգային մարդասիրական իրավունքով», — ասվում է Ուկրաինայի ռազմագերիների բուժման համակարգող շտաբի թելեգրամյան ալիքում։

Հաղորդագրության համաձայն՝ գերիները վերադարձվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասնակցությամբ՝ Ժնևի կոնվենցիաների 109-114-րդ հոդվածների համաձայն։

Please enter a valid URL