Search
Close this search box.

Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջը. Պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մեծապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների կազմակերպման գործում: Այս մասին հայտնել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ համապատասխան գրառում անելով թվիթերյան միկրոբլոգում:

«Մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության ուղղությամբ գրանցված առաջընթացով։ Մենք շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջն այդ առաջընթացի վերաբերյալ», -գրել է Պատելը՝ նկատի ունենալով Փաշինյանի երեկվա գրառում առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր է լինելու, և այն հիմնված է լինելու ամենաբարձր մակարդակով ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։

«Նոր էսկալացիա չի լինի, միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,- գրել էր Փաշինյանը։

Please enter a valid URL