Search
Close this search box.

Փարիզ-Երևան թռիչքով Հայաստան ժամանած 61-ամյա տղամարդը օդանավակայանում հանկարծամահ է եղել

24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Հրանտ Թադևոսյանն է: Նա րոպեներ առաջ էր Փարիզ-Երևան 1080 չարտերային թռիչքով ժամանել Երևան, անցել անվտանգության գոտին, ու նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Եվ մինչ շտապօգնության ժամանումը՝ նա մահացել է։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանակավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Please enter a valid URL