Search
Close this search box.

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունը (ԱՖԱԴ):

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:39-ին, էպիկենտրոնը գտնվել է Գյոկսուն շրջանում:

Օջախը գտնվել է 7,34 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Please enter a valid URL